Արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած պատերազմի արդեն 19-րդ օրն է: Թշնամին շարունակում է մարտական գործողություններ հրահրել ինչպես արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, այնպես էլ հրթիռակոծել քաղաքներն ու գյուղերը: Իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույցներ են ունենում տարբեր պետությունների առաջնորդների հետ:
Ներկայացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ արցախյան պատերազմի թեմայով վերջին հեռախոսազանգերը՝ հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ - 2 անգամ՝ 03.10, 11.10
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ-2 անգամ՝ 05.10, 07.10
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ - 08.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ - 09.10.2020
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ - 13.10.2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցները
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ – 06.10
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ – 07.10
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ – 09.10
Նշենք, նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում առաջին անգամ զրուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թեմայի վերաբերյալ նախորդ ինֆոգրաֆիկան՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը